Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ նիստից առաջ հանդիպեց գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն էին, որոնց տները կառավարության որոշմամբ համարվել էր իրացման գոտի:
«Մի փոքր ձեր միջամտությունն է պետք, երբ կընդունեք, էս հարցին լուծում տաք վերջացնենք»,- վարչապետին դիմեց քաղաքացին: Վարչապետն էլ խոստացավ՝ «է միջամտենք» ու ժամադրեց քաղաքացուն:
Մի ուրիշ կին էլ հարցրեց՝ «Շաբաթ օրը լավ բա՞ն կասես, որ պետությունը վերադարձնում է ամեն ինչ, ինչ թալանել է»:
ՀՀԿ տատիկն էլ հպարտացավ վարչապետով.«Արգամիչ ջան, մեռնեմ արեւիդ, սուրբ Հովհաննես ջան»:
Կարդացեք նաև
Հետո, երբ լրագրողները սկսեցին իրենց հարցերը տալ, տատիկը զայրացավ.«Այ մարդ, ես մի բան չհասկացա, Արգամիչը էդ հարցերը գրպանը դրե՞լ է, որ վայրկյանի ընթացքում լրագրողներին պատասխանի: Զզվացրել են արդեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ