Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Ասատրյան. «Ուզում եք ազգօգուտ գործ անել՝ արեք, բայց ոչ ուրիշներին սեւացնելու ճանապարհով»

Դեկտեմբեր 04,2014 19:17

Երկու օր առաջ Aravot.am-ում հրապարակվեց հոդված՝ «Հարություն Առաքելյանի խոհերը Չեխիայում հայկական դիվանագիտական անգործության մասին»:

Այն, որ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցների գերակշիռ մասը իրավացիորեն դժգոհ է իրենց երկրներում հայաստանյան դիվանագիտական եւ հյուպատոսական գործունեությունից՝ պարբերաբար հաստատվող փաստ է: Մենք հաճախ ենք ստանում նման դժգոհությունների հիմնավոր լինելն ապացուցող նամակներ, մեկնաբանություններ: Սակայն կոնկրետ Չեխիայի ներկայիս դեսպանի աշխատանքի մասին տեղի հայ համայնքի ակտիվ անդամներից անձամբ եմ դրվատանքի խոսքեր լսել, այդ իսկ պատճառով պարոն Առաքելյանի հոդվածը ինձ զարմացրեց:

Չեխիայի եւ Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մերժեց խնդրանքս՝ մեկնաբանել հոդվածում տեղ գտած որակումները, մասնավորապես՝ դեսպանատան անգործության մասին: Դեսպանն ընդամենն ասաց, որ չի ցանկանում «հերյուրանքներ և զրպարտանք մեկնաբանել»:

Դիմեցի Պրահայում ավելի քան 15 տարի լույս տեսնող հայալեզու «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝ որպես տեղի հայ համայնքի ամենաակտիվ անդամներից մեկի՝ խնդրանքով, որ կարծիք հայտնի հիշյալ հոդվածի մասին: Հակոբ Ասատրյանը ասաց. «Եթե Հարություն Առաքելյանը տեղյակ չէ, թե ինչ ներքին աշխատանքներ է տանում մեր դեսպանատունը՝ տարբեր ուղղություններով, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում: Ես միայն կարող եմ ասել, որ Եվրոպայում, եթե Հայաստանն ունի մի քանի լավագույնս աշխատող դեսպան, ապա դրանցից մեկը Տիգրան Սեյրանյանն է: Ես չեմ ուզում թվարկել, թե որ ոլորտներում եւ ինչ ուղղություններով հայ-չեխական հարաբերություններն այս ընթացքում ինչ բարձր մակարդակի են հասել, ինչը չէր արվել անցած 20 տարիների ընթացքում: Սակայն որոշ մարդիկ, փոխանակ օգնեն, անընդհատ չարախոսում են: Ես կարծում եմ, որ Հ.Առաքելյանը կատարում է Աշոտ Գրիգորյանի պատվերը, որը նույնպես, չգիտես ինչու առաջին իսկ օրվանից, առանց ճանաչելու մեր դեսպանին, անընդհատ նրա հասցեին չարախոսում է: Վերջերս Սլովակիայում էի, հանդիպեցի բազմաթիվ հայերի, մեկը չկար, որ չբողոքեր Աշոտ Գրիգորյանից: Ես մինչեւ հիմա լռել եմ եւ նրա մասին որեւէ կարծիք չեմ հայտնել՝ հարգելով իր կնոջն ու նրա ընտանիքին: Բայց չպետք է չափն ու սահմանը անցնել, եւ հիմա էլ Առաքելյանի շուրթերով ցեխ շպրտել: Եթե ուզում եք ինչ-որ ազգօգուտ գործ անել, արեք, բայց ոչ ուրիշներին սեւացնելու ճանապարհով: Ուղղակի ամոթ է»:

Հարություն Առաքելյանի հոդվածի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել նաեւ չեխիահայ համայնքի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ, լրագրող Շուշան Ղազարյանը: Նրա հոդվածը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Չեխիային ու Սլովակիային հլը մի պահ հանգիստ թողնենք……կարա՞ք ասեք, թե Հռոմում 2 հայ դեսպաններ (մեկը Իտալիայինը մեկը Վատիկանինը) արթնանալուց հետո, ի՞նչ են անում…այդ ինչն է ինչը, որ մի հոգի չի կարող անել ու անպայման 2-ով պիտի անեն….Էդ ոնց ա, որ Չեխիայի ու Սլովակիայի համար ՀՀ-ն 1 դեսպան ա պահում, իսկ Իտալիայի համար ու Վատիկանի՝ որ Իտալիայում ա, հենց Հռոմում՝ ամբողջ 2 դեսպան՝ իրենց ողջ ու կրկնակի ծախսով: Հը՞

  2. Տիգրան says:

    կարելի ա՞ իմանալ, թե էդ ինչն էր էդքան մերժելի գրածիս մեջ, որ հանեցիք

  3. Vahan says:

    Կոնկրետ ես՝ որպես սովորական քաղաքացի, արդեն 7 տարի է, ինչ բնակվում եմ Չեխական հանրապետությունում, եւ ամբողջ իմ այստեղ գտնվելու ընթացքում գոհ եմ թե թեմից, թե այստեղ գտնվող հայությունից, թե դեսպանից, թե հյուպատոսներից ու հատկապես այստեղի կատարված ու դեռ կատարվելիք աշխատանքներից:Դրա վրա ապացույց ունեմ՝ անձնական ֆոտո շարք, որ գործի ամենափոքրագույն մասն է, ինչից ես անձամբ տեղյակ եմ կամ ներկա եմ եղել: Էլ չեմ ասում, որ երբ նայում ես Ազերբեջանի տարած աշխատանքին ու մեր՝ համեմատելն ամոթ է, իրենց հզոր ֆինանսավորումից տարված աշխատանքը մեր դեսպանատան եւ համայնքի տարած աշխատանքի հետ համեմատել անգամ չի կարելի, չունենք ոչ անհրաժեշտ ֆինանսավորում, ոչ էլ էդ աստիճան պետական լոբբինգ, բայց արդյունքը 100 անգամ ավելի է, քան իրենցը: Ամոթ է, պետք չէ թերագնահատել մարդկանց ազգանվեր գործը:

  4. Շուշան Ղազարյան says:

    Շատ ճիշտ ես ասում, Տիգրան ջան, դրա պատասխանը ո՞վ գիտե, բացի նախագայից;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031