Այսօր հայտնել ենք, որ դեկտեմբերի 3-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Կարեն Գագիկի Անանյանը:
Մենք նշել ենք, որ Կարենի վիրավորվելը ադրբեջանական ոտնձգության հետեւանք չէ: Ադրբեջանական haqqin.az կայքը Aravot.am-ին հղում անելով՝ հայտնել է դեպքի մասին, նյութը վերնագրելով՝ «Ադրբեջանական զինվորները վիրավորել են Կարեն Անանյանին»:
Այդ կայքի գխավոր խմբագիր Էյնուլալա Ֆաթուլաեւը մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո ոչ միայն իր քաղաքական հայացքներն է կորցրել, այլ նաեւ՝ լրագրողական խիղճը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ահա թե ինչու երկրիդ նախագահ կոչվող մարդը չի կորցնում իր քաղաքական հայացքները:
Պետք չէ հակառակորդին առիթ տալ Ձեր կիսատեղեկատվությունով, եթե հիշում էք նմանատիպ հարց ևս առաջացել էր, կապված Զ.Խանլարովի երգի հետ, որտեղ Դուք կարևորել էիք ոչ թե երգի բարձր լինելու, այլ ադրբեջաներեն հնչելու հանգամանքը: Դուք լրագրող և սահմանամերձ գոտու բնակիչ լինելուց բացի նաև հայ էք ու պետք է որ նման հարցերը ավելի լավ հասկանաք ու ճիշտ մեկնաբանեք:
Գարեգին, բարի եղեք ներկայանալ ձեր իսկական անուն-ազգանունով, տեսնենք՝ դուք ինչ բնագավառի մասնագետ եք: