Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը «չքմեղացել էր», ԲՀԿ-ական պատգամավորը սպառնացել`«աչքներդ էլ հանել եմ»

Դեկտեմբեր 04,2014 18:50

ԱԺ-ի դիմաց  առավոտից  հավաքված մի խումբ ակտիվ քաղաքացիներ այս պահին դեռ շարունակում են ամոթանք տալ ԱԺ-ից դուրս եկող ու քիչ առաջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կողմ քվեարկած պատգամավորներին:

«Մեր պատգամավոր հորջորջվող ստրուկները վավերացրին մեր ինքիշխանությունը վաճառելու փաստաթուղթը: Ընդդիմադիր ուժերն էլ կողմ քվեարկեցին, որովհետեւ միայն իրենք են իրենց ընդդիմադիր համարում: Այդ ոչ իշխանական ուժերը վավերացրին մի փաստաթուղթ, որը ստորագրել էր Սերժ Սարգսյանը, այնինչ, նրանք իբր թե Սերժ Սարգսյանի իշխանության դեմ էին պայքարում: Այս քվեարկությունը քվեարկություն էր Սերժ Սարգսյանի ու նրա  կայացրած որոշման օգտին. Հայաստանը հանձնել Ռուսաստանին ու Հայաստանը տանել դեպի գաղութացում»,- Aravot.am-ին ասաց լրագրող Գայանե Առուստամյանը:

Նրա պատմելով, ԱԺ-ից դուրս եկող պատգամավորներին շարունակում են դավաճան  անվանել, բայց «Նրանց վրա չի ազդում նույնիսկ դավաճան վանկարկումը: Հենց նոր Շուշան Պետրոսյանը դուրս էր եկել, կանգնել էր ընդունարանի դիմաց ու չքմեղացած լսում էր, թե ինչպես են իրեն դավաճան ու Պուտինի ստրուկ անվանում: Ոչ մի ռեակցիա: Որոշները ցինիկաբար վիրավորում են մեզ` ասելով, թե մեր թվաքանակը քիչ է ու չենք արտահայտում ամբողջ ժողովրդի կարծիքը: Իսկ պատգամավորներից մեկը շատ կարճ կտրեց, դուրս եկավ ու մեր հարցին, թե ինչու է կողմ քվեարկել  մեր երկիրը դեպի գաղութացում տանող փաստաթղթի օգտին, ասաց` աչքներդ էլ հանել եմ»:

Անդրադառնալով առավոտյան ԱԺ- մոտ իրեն «համբալ, ոչխար» անվանած Սամվել Ալեքսանյանի պահվածքին, ասաց.«Սամվել Ալեքսանյանից միայն գռեհկություն է սպասելի: Նույն ինքը՝ «Լֆիկը» այլ բառապաշար չունի»:

Գայանե Առուստամյանը նաեւ քաղաքացիներին  կոչ արեց դուրս գալ փողոց ու սկսել հեղափոխություն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031