Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ խորհրդարան է ներկայացվել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբեր 04,2014 18:45

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Օրակարգում «ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր:

Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը որպես հիմք ընդունել է ԼՂՀ Նախագահի նախընտրական եւ գործադիր մարմնի 2012-2017թթ. գործունեության ծրագրերի դրույթները՝ հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ  2015 թվականին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է  լինելու տնտեսական զարգացմանը եւ աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինությունը  և երկրի պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով կառավարությունն առաջարկում է հաստատել ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն. եկամուտների գծով՝ 83,246.3մլն դրամ, ծախսերի գծով՝ 88,127.6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով  պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին:

Ամփոփելով համատեղ նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկող քննարկումները տարբեր ձեւաչափերով եւ փուլերով շարունակվելու են մինչեւ լիագումար նիստը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի:

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031