Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ԱԺ-ի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացմամբ արձանագրվեց Հայաստանի քաղաքական համակարգի մահը:
«Իշխանական, ոչ իշխանական տարբերակումները ուղղակի ձեւական բնույթ ունեն, որովհետեւ արմատական տեսակետից դրանք նույն ուժերն են, պարզապես մեկը մյուսի տեղն է ուզում գրավել` իշխանության լծակներ ձեռք բերելով:
Այս քվեարկությամբ հստակ արձանագրվեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը բացառությամբ մի քանի արտախորհրդարանական ուժերի, բոլորը Պուտինի պահանջները կատարողներ են, նրան սպասարկողները :Այդպես էլ որեւէ հիմնավորում չներկայացվեց հանրությանը ԵՏՄ անդամակցելու վերաբերյալ: Այսօրվա քվեարկությամբ քաղաքական համակարգի մահն է արձանագրվում, դրանով նաեւ Հայաստան հանրապետության` որպես ինքնիշխան պետության վերացումն է արձանագրվում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Ձեռնպահ էր քվեարկել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի համոզմամբ, քաղաքական բոլոր ուժերը հիասթափվելու են ԵՏՄ-ի առումով իրենց հաշվարկների հարցում, որովհետեւ ԵՏՄ չի լինելու. «Տեսնենք` այն ժամանակ ինչ արդարացումներ են փնտրելու, հանրության առջեւ ներկայանալու ու իրենց գոյությունը պահպանելու համար: Այս պայմանագրի վավերականացմանը կողմ քվեարկելով Հայաստանի քաղաքական ուժերն ապացուցեին, որ հանձնառություն, պատասխանատվություն չեն վերցնում Հայաստանի հանրապետությունը սահմանադրությամբ պաշտպանելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ