Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ բազմակողմանի քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Դեկտեմբեր 04,2014 18:25

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում  գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո քննիչն առերես հարցաքննության արձանագրությունը ներկայացրել է ստորագրման։ Վկաներից մեկը՝ Սուսաննա Դավթյանը, առանց որևէ պատճառաբանության, հրաժարվել է այն ստորագրելուց,  դրսևորելով ոչ հավասարակշռված վարքագիծ՝ գոռգոռացել է, պատռել առերես հարցաքննության արձանագրությունը և դուրս եկել աշխատասենյակից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով,  կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031