Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ն 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Նկատենք, որ գրանցվել է քվեարկության հետաքրքիր պատկեր: Մասնավորապես «ձեռնպահ» է քվեարկել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը` ի տարբերություն մյուս դաշնակցականների: «Դեմ» են քվեարկել անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Չի քվեարկել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, ՀՀԿ խմբակցությունից Սպարտակ Մելիքյանը, ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը:
Քվեարկության ժամանակ բացակա է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Գևորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Արշակ Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Իսկ քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցությունը ոգելից խմիչքի բաժակներով արդեն նշում էր «հաղթանակը»` ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱն
ՊՐԻՄԻՏԻՎ «« ազգ »»
«« Բարով »» «« վայելէք »» ,,