Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատժամիջոցներ` Իշխան Զաքարյանի նկատմա՞մբ

Դեկտեմբեր 04,2014 17:59

«Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ԱԺ-ում վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը և մի լավ ավանդույթ կար` նախապես այն քննարկել ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ, ինչո՞ւ դա այս տարի չեղավ»,-ՀՀ ԱԺ-ում մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) ծրագիրը ներկայացնում էր ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը: Նա ի պատասխան նշեց, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է, կվերադառնա մյուս շաբաթ:

Հարցին, թե ինչու ՎՊ ծրագիրը չեն քննարկել խմբակցությունների հետ, տիկին Գևորգյանն ասաց, որ գուցե ՎՊ հաշվետվության քննարկումներն են երկար տևել, դրա համար չեն հասցրել: Լևոն Զուրաբյանը արձագանքեց. «Կարող է պատահել, որ Իշխան Զաքարյանի դեմ ինչ- որ պատժամիջոցնե՞ր են ձեռնարկվել և նրան ժամանակավորապես կամ մշտապես արգելում են որպես պատժամիջոց ներկայացնել հարցերը ԱԺ-ում, որ այս կարևորագույն զեկույցի ներկայացման ժամանակ պարոն Զաքարյանը գնացել է արձակուրդ»:

Լիլիթ Գևորգյանը արձագանքեց. «Փարատեմ ձեր մտահոգությունը, որևէ խնդիր չկա ընդամենը արձակուրդի մեջ գտնվելու հանգամանքն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031