Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահականում «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել են մարել աշխատավարձերը՝ բաժնետոմսերը հետ բերելուց հետո

Դեկտեմբեր 04,2014 17:54

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց 18 ամսվա աշխատավարձերը:

Գործարանի աշխատակիցներից 5 հոգի այսօր բողոքի ցույցից հետո հանդիպել են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանը, հանդիպման ընթացքում իրենք բարձրաձայնել են աշխատավարձերի մարման մասին հարցը եւ, որ գործարանում դադարեցվի աշխատանքային պայմանագրերի լուծարման վերաբերյալ ծանուցագրերի տրամադրումը:

Իսկ նախագահականից աշխատակիցներին պատասխանել են, որ «Նաիրիտով» զբաղվում են. «Մեզ ասացին, որ «Նաիրիտի» պարտքերի մարումը կլինի այն ժամանակ, երբ գործարանի բաժնետոմսերը հետ բերվեն եւ դառնան ամբողջովին պետական, որից հետո միայն աշխատավարձերի պարտքերը կմարվեն»:

Նաիրիտցիներին չեն ասել, թե այդ գործընթացը որքան կտեւի եւ միայն խոստացել են, որ կմարեն ամբողջ աշխատավարձը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031