Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ խնամու իշխանափոխության մասին. «Իմ կարծիքով, չեն գնում իշխանափոխության»

Դեկտեմբեր 04,2014 17:49

Այսօր լրագրողները ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեցին՝ երբ ձեզ նշանակում էին, ասում էին, որ դուք բոլորի կողմից ընդունված թեկնածու եք, շարունակու՞մ եք մնալ նույնքան ընդունելի: Նա պատասխանեց. «Բոլորի կողմից ընդունելի ո՞նց կարող եմ լինել: Բոլորի մեջ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն: Չկա մի մարդ, որ բոլորը հարգեն, սիրեն: Իմ խնդիրը դրանով չի սկսվում եւ ավարտվում, որ բոլորն ինձ ընդունեն: Ինձ համար կարեւոր է գործի արդյունավետությունը: Ես կփորձեմ այնպիսի գործ ծավալել, որ ունենանք հաջողություն: Հիմա այս հաջողության գործընթացներում ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը, առաջարկը: Հիմա նույնը ասում եմ հիմա, դա ինձ համար մենաշնորհ չի, ես ուզում եմ բոլորի հետ քննարկել բաց, թափանցիկ, անկեղծ: Իմ խնդիրն է, որ մենք կարողանանք մեր կառավարությունով մեր երկրի, պետության համար մի բան անենք: Դա է իմ խնդիրը, ես որեւէ այլ խնդիր չունեմ լուծելու: Հաջողվում է»:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի քննադատությանը՝ ուղղված կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Կարեն Կարապետյանը իրեն անձամբ չի քննադատել. «Քննադատություններ կլինեն բազմաթիվ»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք երկու քարի արանքում չե՞ք, երբ Ձեր հարազատները եռյակի թիմում իշխանափոխության են գնում, իսկ Դուք իշխանության մաս եք կազմում:

Հովիկ Աբրահամյանը նախ ճշտեց՝ իմ բարեկամնե՞րը. «Խնամին, գիտես ինչ, բարեկամ ես համարում եմ եղբայր, քույր: Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, եթե նման բարեկամներ գնում են իշխանափոխության: Բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Իմ կարծիքով, չեն գնում իշխանափոխության»:

Նա ասաց, որ եռյակին միշտ առաջարկել է համագործակցություն. «Իմ խնդիրը չի սկսվում եւ ավարտվում պրոբլեմներ ստեղծելով: Հակառակը, ես ուզում եմ բոլորով համատեղենք եւ խնդրին տանք լուծում: Ե՛վ դիմության, ե՛ւ ընդդիմության խնդիրը դա պետք է լինի այս երկրում: Անձնական շահերը դնենք մի կողմ, եթե խնդիր կա, մարտահրավեր, միասին լուծենք»:

Մեր դիտարկմանը, որ իշխանության հետ երկխոսություն չեն ուզում, ասում են՝ իշխանության հետ ի՞նչ երկխոսություն՝ վարչապետը պատասխանեց. «Հենց դա է մեր պրոբլեմը: Բա իրենք ի՞նչ են ուզում, ուզում են մեր աթոռները տանք, գան ղեկավարե՞ն: Թող գան 2017-ին ներկայացնեն ծրագրեր, մեր հասարակությունը որ ձայն տա իրենց, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն եւ իշխեն: Դա է միակ ուղին քաղաքակիրթ երկրներում: Հիմա ես այդպես եմ առաջարկում իրենց: Մենք ասում ենք՝ եկեք միասին աշխատենք, միասին կառավարենք նույնիսկ, կոալիցիա կազմենք»:

Մեր դիտարկմանը, որ կոալիցիայի համն իրենք արդեն տեսել են՝ վարչապետը պատասխանեց. «Իսկ ի՞նչ համ էր: Դե ի՞նչ անեմ, դրանում է՞լ եմ ես մեղավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031