«Ես խոսում եմ մոնիթորինգի արդյունքներին տեղեկանալով, ուստի հանձնարարեցի Կառավարության այսօրվա նիստում ներկայացնեն, որ ևս մեկ անգամ դիտարկենք հարցը: Մեզ մտահոգում է հարցը, փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես բացատրեց, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ գնաճը կազմում է 5 տոկոս, իրականում ավելի մեծ գնաճ կա:
Հիշեցնենք, որ նա 5 տոկոս գնաճի մասին գնահատականը տվել էր այսօր՝ կառավարության նիստում:
Ըստ վարչապետի, «Մենք իրոք մտահոգ ենք, փորձում ենք ամեն ինչ անել: Դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունքն է, որ ունենում է իր բացասական արդյունքը: Եվ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ դա սահուն անցկացնենք: Այստեղ ներկրողների խնդիրն է դժվարանում, որովհետեւ իրենք վճարումները անում են դոլարով, վաճառում ենq դրամով ու կուրսի տատանումը իրենց շահույթի վրա բացասական է ազդում: Ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց կորուստի դուրս գալ այս իրավիճակից: Դրա համար փորձում ենք, խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ