Թուրփանջյան հետազոտական կետրոնըԿովկասի Ակադեմիական Շվեյցարական Ցանցի (ԿԱՇՑ) աջակցությամբ անցկացրել է Հայաստանի ՀԿ դաշտի ուսումնասիրություն: Հետազոտությունը հիմնված է հարցումների, փորձագիտական հարցազրույցների եւ նյութերի ուսումնասիրության վրա: Հետազոտության արդյունքները վկայում են հետխորհրդային շրջանում քաղաքացիական հասարակության թուլության մասին, որն արտահայտվում է ներգրավվածության ցածր մակարդակով եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ անվստահությամբ: Ըստ այդմ, բնակչության ընդամենը 7 տոկոսն է ներգրավված ՔՀԿ դաշտում: Միեւնույն ժամանակ, 2009 թվականի համեմատ, հանրության շրջանում ՀԿ-ների նկատմամբ վստահությունը նվազել է: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ՀԿ-ների նկատմամբ վստահությունը ավելի նվազ է, քան տեղական ինքնակառավարման մարմինների եւ ԶԼՄ-ների նկատմամբ: Հետազոտությանը մասնակցած անձանց մեծամասնությունը կարծում է, որ ՀԿ-ները չնչին կամ զրոյական ազդեցություն ունեն հասարակական խնդիրների լուծման գործում:
Ուսումնասիրությունը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ։
Թուրփանջյան հետազոտական կենտրոն