Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ արա-ով խոսելու, Տիգրան Սարգսյանի կադրերի եւ իր «քարտ բլանշի» մասին (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 17:07

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեցին իր՝ արա-ով խոսելու հետ կապված: Վարչապետը պատասխանեց. «Ես մի անգամ եմ արա ասել ու ներողություն եմ խնդրել»:

Վարչապետի խոսքերով՝ «էս տարիքում այդքան մաղձ որտեղի՞ց»:

Վարչապետին հարցեր ուղղեցին իր՝ մշտապես լավ տրամադրության հետ կապված: Նա վստահեցրեց, որ «մեր պետության գործերը, Արցախի գործերը միշտ լավ են լինելու: Ինչի՞ եք ամեն ինչի մեջ վատ բան տեսնում, ես խնդրում եմ լավ բաներ տեսեք: Մի շտապեք, մի քիչ նեղություններ ունենք, այդ նեղությունները կհաղթահարենք: Ես ԱԺ-ում կոչ ունեմ անելու, որ բոլորս համախմբվենք եւ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարենք միասին: Եթե լավ առաջարկներ տաք, ես շատ շնորհակալ կլինեմ եւ կփորձեմ դրանք իրացնել՝ իմ լիազորությունների շրջանակներում»:

Լրագրողների դիտարկմանը, որ առաջարկում ենք մենաշնորհները վերացնել՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես դա անելու եմ, ժամանակ է պետք: Հասկանում եմ, որ որոշ մարդկանց մոտ վատ հատկություն կա, դուք էլ գիտեք, որ դրա համար ժամանակ է պետք, ուղղակի միշտ դրա համար ասում եք: Ժամանակ է պետք, չէ՞, որ մենք կարողանանք: Երեխան քանի՞ ամսում է ծնվում՝ 9 ամսում, չէ՞»:

Մեր դիտարկմանը, որ երկիրը դատարկվում է մինչ այդ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Բա տենց որ խոսեք՝ կդատարկվի, այնպես գրեք, որ չդատարկվի»:

Մեր հարցին՝ էլի մե՞նք ենք երկրում գաղջ մթնոլորտ ստեղծում՝ նա պատասխանեց. «Չէ, ես նման բան չասեցի»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրավիճակը երկրում փոխելու համար նույնիսկ պատրաստ է իր գործընկերների գործած մեղքերի համար պատասխան տալ:

Հարցին՝ կուզենայի՞ք քարտ բլանշ ունենալ, օրինակ, կուտակայինի հարցում՝ վարչապետը պատասխանեց, որ ունի. «Կուտակայինի հարցում իմ որոշումը շատ ճիշտ էր»:

Հարցին՝ ինչ-որ տեղ կա՞, որ Ձեր ձեռքերը կապված են՝ նա վստահեցրեց, որ ոչ: Նա վստահեցրեց, որ կադրային քաղաքականության հարցում էլ է ինքը շատ ազատ: Ինչ վերաբերում է քննադատությանը, որ իր հետ Տիգրան Սարգսյանի նույն կադրերն են՝ նա պատասխանեց. «Վաչե Գաբրիելյանը իր ունակություններով չի կարող լինել որեւէ մեկի մարդը, նա կայացած մարդ է: Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզանից չպրծա՞վ»:

Ընդհանրապես Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց, որ ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ. «Տիգրան Սարգսյանը կարող է մենակ կին ունենալ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031