«Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, էլ ոչ մի բիզնեսով չենք զբաղվում վսյո, պալիտիկայով ենք զբաղվում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։
Նախկին գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքական բազում մտքեր ունի Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի օգուտների մասին. «Մենք լիքը շահեր ունենք»:
Թե ինչու է իր վատ տնտեսությունը Հայաստանը կապում հատկապես տնտեսական խորը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի հետ, քաղաքական գործիչն առանձնապես սարսափելի չհամարեց. «Սաղ տեղերն ա կրիզիս, մենակ մեր մոտ չի»։
Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանն ավելի համապարփակ է նայում նոր միությանը: Այն Հայաստանին ոչնչով չի սպառնում. «Էս որտեղի՞ց եք վերցրել, որ եթե մենք մտնենք էս տամոժնի սայուզ, մեր անկախությունը կվերանա: Այսինքն, Ղազախստանինը վերացավ, Բելառուսիան վերացավ, մենք էլ մեզի կոտորու՞մ ենք»:
Կարդացեք նաև
Պարոն Սարոյանը զգուշացնում է չանդամագրվելու հետեւանքների մասին` ռուսների հետ խաղեր տալ չի կարելի. «Գիտե՞ս ինչքան հայ ունենք էսօր Ռուսաստանում աշխատող: Մենակ էն, որ վերցնում դեպորտ են անում: Էտի քիչ չի՞, որ մեր ժողովուրդն էթա, էնտեղ հանգիստ խղճով աշխատի»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ