Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Նաիրիտի» ճակատագիրը որոշելու համար դիմել է ՀԲ-ին

Դեկտեմբեր 04,2014 16:52

«Աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել։ Էներգետիկայի նախարարն ասել է՝ փորձելու ենք։ Փորձելը խոստում չէ։ Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել եւ մենք վճարելու ենք նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը»,- «Նաիրիտի» խնդրի հետ կապված այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ «Ես ընդհանրապես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը ստանա 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ, եւ շարունակական այդ պրոցեսը գնա։ Ես դեմ են նման պահվածքին։ Առաջինն այդ տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, եւ հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ինչ են որոշել «Նաիրիտի» հարցով. «Գործարանի աշխատելու հետ կապված մենք խնդրել ենք Համաշխարհային բանկին, որպեսզի իրենք միջազգային փորձագետներ հրավիրեն եւ տան առաջարկ։ Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչեւ փետրվար– մարտ ամիս առաջարկը կլինի եւ մենք կորոշենք «Նաիրիտի» ճակատագիրը։ Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ պրոցեսին։ Սեփականատեր Ռուսաստանի Մեժգոսբանկը արժեթղթերի 90%–ը իր մոտ է, գրավ է դրված, մոտ 10%–ը կառավարությանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031