Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն ԱԺ-ում` ՀՀ կառավարության հրաժարականի թեմայի շուրջ

Դեկտեմբեր 04,2014 16:42

«Ազնվորեն ես ձեզ չեմ նախանձում»,-ՀՀ ԱԺ-ում իր ելույթի մեկնարկից առաջ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հակադրվելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի այն հավաստիացումներին, թե ստվերի դեմ պայքարի գործում ունենք դրական առաջընթաց` միջազգային չափանիշներով 0.3 տոկոսի զարգացում, պարոն Հակոբյանն ասաց. «ՀՀ-ում ստվերը ամենակոպիտ հաշվարկներով 48 տոկոս է հասնում: Մենք կհասցնե՞նք ապրել այնքան, որ գանք 0.3 տոկոսի»:

Ռուբեն Հակոբյանը համարում է, որ բոլորին կառավարությունը դեկլարատիվ հայտարարություններով է կերակրում` ասելով, թե ստվերի դեմ են պայքարում:

Այնուհետև արձագանքելով Էդուարդ Շարմազանովի այն փաստարկին, թե ԵՏՄ մտել ենք, որ ՀՀ քաղաքացին 189 դոլարով գազ գնի, պարոն Հակոբյանն ասաց. «Եղբայր, եկեք մենք այդ ստվերը, ատկատները իրավական դաշտ բերենք, թող մեր քաղաքացին այնքան փող ունենա, որ վիզ չծռի 189 դոլարի համար, այլ 400 դոլարով գազ առնի: Այդ խեղճի, վախեցածի հակափաստարկներով ո՞նց ենք ուզում բացատրել, որ պետություն ենք»:

Պարոն Հակոբյանը դիմելով իշխանությանը, թե «վաղը ձեր բախտն էլ կբերի ընդդիմություն կլինեք» հարցնում է, թե ձեզ ո՞նց հավատանք. «Ձեզ ո՞նց հավատանք, երբ ասում եք, թե բնության մեջ կա նման մի տեսակ, որ ձախ ձեռքը կկտրի աջը գողություն անելու համար»:

Այս ընթացքում դահլիճից միջամտեց Վարդան Այվազյանը: Ռուբեն Հակոբյանը արձագանքեց. «Վարդան Այվազյան պարոն, ուշադիր լսի քեզ էլ եմ պատասխանում»:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե «դեմ» են քվեարկելու բյուջեի նախագծին ու շեշտեց. «Թիվը կարևոր չէ, թող չլիներ 4.5 տոկոս զարգացում, լիներ 2, բայց իրական, ինչպես 1990-ականներին էր, երբ բոլորս գիտեինք, որ վառարանների շուրջ պիտի տաքանայինք և գիտեինք, որ հեռանկար ունենք»:

Դիմելով ՀՀ կառավարությանը` Ռուբեն Հակոբյանն ասաց, թե պատվավոր քայլ կլիներ հրաժարականը ու բերեց Շառլ դը Գոլի օրինակը, որ թողեց իշխանությունը, ու դիմելով ՀՀ իշխանություններին` ասաց. «Դուք կարող եք այսօր այդ ստորագրությունը թողնել: Ձեր ներկայությունը մեր քաղաքական էլիտայում` որպես իշխող ուժ, սպառել եք: Մեր երկրի հետագա զարգացումը պայմանավորված չէ, Ձեր հրաժարականով»:

Դահլիճից միջամտությանը պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ գա, այնքան էլ շատ ուզվոր չեմ այդ առումով: Ձեր միակ առավելությունը կլինի այն, որ ձեր դուրս գալով պետությունը թթվածին կստանա, կզարգանա»:

Ռուբեն Հակոբյանի ելույթի ավարտից հետո արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մենք արդեն եկել ենք, դուք գնացեք դը Գոլի պես ինչ ուզում եք, արեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031