Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխաները նշեցին Հաշմանդամների միջազգային օրը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 04,2014 16:37

«Հայաթ Փյեյս Երևան» հյուրանոցը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն (COAF) ու «Օրրան» բարեգործական կազմակերպությունն այսօր ՝ դեկտեմբերի 4-ին կազմակերպել էին տոնական միջոցառում՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան ու «Հայաթ Փլեյս» հյուրանոցի մեկամյա գործունեությանը: «Օրրանի» երեխաները զարդարել էին տոնածառ, որի վրա կախված էին հրեշտակների տիկնիկներ՝ բարեմաղթանքներով:

Շուրջ 30 երեխաների՝ «Օրրանից», «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից եւ «Ունիսոն» ՀԿ-ից այցելեցին հեքիաթի հերոսները, երեխաները մասնակցեցին զանազան խաղերի, նաեւ Ամանորի զարդարանքներ պատրաստեցին: Երեկոյին մասնակցում էին նաեւ շոու-բիզնեսի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարեւորեց ներառման ու կորպորատիվ պատասխանատվության գաղափարները:

hashmandam7 hashmandam6 hashmandam4 hashmandam3 hashmandam2 hashmandam1 hashmandam8

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031