Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Ադրբեջանի իշխանությունները մեծ գումարներ են տրամադրում երկրի բոլոր լրատվամիջոցներին

Դեկտեմբեր 04,2014 16:24
navasardyan

Aravot.am-ը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին հիշեցնելով  հրապարակումը, որ վերջերս Բաթումում «Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմներ. որակյալ լրագրության մարտահրավերներ» խորագրով համաժողով էր եւ այդտեղ իրենք հարեւան երկրներ Ադրբեջանի, Վրաստանի գործընկերների հետ քննարկում էին երեք երկրներում մամուլի խնդիրները՝ հետաքրքրվեց, թե ոչ պաշտոնական զրույցներում Ադրբեջանից գործընկերները իրենց երկրների լրատվական դաշտի մասին խոսելիս, որոնք են ամենաուշագրավ խնդիրները համարում:

«Ես շատ եմ շփվում իմ գործընկերների հետ Ադրբեջանում: Հիմնական միտումը, որ այնտեղի լրատվամիջոցներում կա, գնալով խորացող վերահսկողությունն է իշխանության կողմից բոլոր լրատվամիջոցների նկատմամբ: Այդ խորացումը հիմնականում երկու ուղղությամբ է տեղի ունենում՝ դա մեծ փողերի տրամադրումն է բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ պայմանականորեն ընդդիմադիր լրատվամիջոցներին, եւ դա չի կարող չազդել հրապարակումների վրա: Օրինակ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը կարող է 160 000 եվրոյի չափ ֆինանսական օգնություն ստանալ պետությունից, հետեւանքներն էլ արդեն հասկանալի են…»,- ասաց պարոն Նավասարդյանը՝ ավելացնելով, որ երկրորդ գործոնը, որ իսկապես ազդում է ադրբեջանական լրատվամիջոցների վրա՝ լրագրողների նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու ճնշումներն են:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031