Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Զարմանում եմ, թե ինչու Ռուբիկ Հակոբյանը պիտի դեմ քվեարկի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 15:27

ԱԺ-ն ընդմիջումից հետո շարունակում է քննարկումները` ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման թեմայով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, շարունակելով ընդհատված ելույթը, հայտարարեց. «Անկախության կորստի մասին խոսակցությունները հուզականության ոլորտից են, ինքնիշխանության կորուստը կախված կլինի ՀՀ իշխանությունների` չընտրված և լեգիտիմ չլինելուց: Ուստի ՀՀ իշխանությունները չլինելով ընտրված` ԵՏՄ-ում ներկայանում են ոչ թե պահանջողի և հարցեր բարձրացնողի, այլ ենթարկվողի և հրամաններ կատարողի դերում»: Նա զգուշացրեց, թե ԵՏՄ-ում մեզ ծանր պայքար է սպասվում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում շարունակեց այն թեզը, թե անվտանգության տեսանկյունից մենք այլընտրանք չունեինք: Այնուհետև զարմանքն արտահայտեց. «Զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների հուզմունքի վրա, երբ նույն ամերիկացիներն ու եվրոպացիները հանգիստ են վերաբերվում: Իհարկե, հասկանում եմ մեր որոշ ընդդիմադիր գործընկերների հուզմունքը, բայց չեմ հասկանում, թե ինչու Ռուբիկ Հակոբյանը պիտի դեմ քվեարկի»:

Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե որևէ մեկը չի կարող հայտարարել, որ այս խնդիրը մեկ գիշերում է կարգավորվել ու շեշտեց, որ անկախության օրվանից սկսած մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերը եղել է Ռուսաստանը:

Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց չանհանգստանալ պետականության կորստի մասին, քանի որ այսպիսով «այն ավելի ենք ամրապնդում»:

Ելույթի ավարտին հորդորեց. «Ձեռքներս հեռու պահենք անկախ Արցախից, այն պետք է մնա առանձին անկախ պետություն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031