Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիայում կորել է «Հարավային հոսք»-ի պայմանագիրը. «հարկ եղած դեպքում գտնել ուժային մեթոդներով». Росбалт

Դեկտեմբեր 04,2014 14:47

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանից պահանջել է կառավարությանը ներկայացնել «Հարավային հոսք» գազատարի պայմանագիրը, որպեսզի ծանոթանան դրա հիմնական դրույթներին ու թե իր երկիրն այդ ծրագրից որքան է շահում, գրում է «Ռոսբալտ»-ը:

«Թե ինչ օգուտներ է Բուլղարիան քաղելու «Հարավային հոսք»-ից, դրա վերաբերյալ մեզնից ոչ ոք դեռ որևէ թիվ չի կարդացել: Ուզում եմ խնդրել խորհրդարանին՝ օգնել գտնել պայմանագրային փաստաթղթերը, իսկ եթե հարկ լինի, գտնել այն ուժային մեթոդներով», – խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է Բորիսովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «այժմյան պայմաններում Ռուսաստանը չի իրականացնի «Հարավային հոսք» նախագիծը, դրա փոխարեն կսկսի ծովային գազատար կառուցել դեպի Թուրքիա»: Պուտինի խոսքերով, նման որոշում իրենք կայացրել են նաև Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշումից ելնելով:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031