Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը՝ Եղվարդի մանկապարտեզում թունավորումների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 14:41

Այսօր, կառավարության նիստից հետո` մամուլի ասուլիսին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադառնալով Եղվարդի մանկապարտեզի  երեխաների թունավորման դեպքին, ասաց, որ երեխաների մոտ դիզենտերիա  է ախտորոշվել. սա կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվող հիվանդություն է:

Նախարարի փոխանցմամբ` մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն եւ թունավորման պատճառները պարզ կլինեն ուսումնասիրություններից հետո:

Տարածված լուրերի համաձայն`երեխաները «Մուշ» ընկերության նրբերշիկն են կերել, նախարարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից սահմանված է, որ մանկապարտեզների երեխաների ճաշացանկում նրբերշիկ չպիտի լինի: Իսկ մանկապարտեզներում ճաշացանկի վերահսկումն իրականացնում է սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Հարցին` արդյոք հնարավո՞ր է մեկ անձից այդքան շատ մարդիկ վարակվեին, եւ շրջանառվում են լուրեր, որ փորձում են ծածկադմփոց անել` ի շահ մսամթերք արտադրող ընկերության, նախարարն ասաց. «Դիզենտերիան կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվող հիվանդություն է եւ դա կարող է պատահել կենցաղային պայմաններում: Ինչ վերաբերում է ծածկադմփոցին`կարծում եմ դա բացառվում է, եւ այդ հարցով պետք է դիմել համապատասխան մարմիններին, բայց հարուցված քրեական գործն արդեն խոսում է այն մասին, որ հարցի պատասխանները լինելու են լիարժեք»:

Թունավորված երեխաների մոտ, ըստ նախարարի, դրական տեղաշարժ է արձանագրվել, մեծ մասը բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից. հիմա 2 երեխա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, 4 երեխա եւ 1 մեծահասակ Եղվարդի հիվանդանոցում են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031