Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 14:39

«Մենք իմպիչմենտի հարցը դրել ենք Մաքսային միություն մտնելուց առաջ, որ մարդիկ ոտքի կանգնեին եւ թույլ չտային այդ անդամակցությունը»,- այսօր` դեկտեմբերի 4-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը, հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Խոսելով ոչ իշխանական խորհրդարանական եռյակի մասին` նա նշեց, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ցանկանում են Ռուսաստանի թագաժառանգը դառնալ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ամբիոն էր պետք` ընտրություններից հետո վերակենդանանալու համար. «Տարբերություն չկա, եթե եռյակը, ավելի ճիշտ` երկյակը, տանի իշխանափոխության, մենք կգնանք ոչ թե իշխանափոխության, այլ իշխանափոխանցման: Փոխանցում ենք մի կայսրության ուրիշ հավատացյալի»:

Պարոն Միքայելյանը համարում է, որ Հայաստանը զարգացում կունենա այն դեպքում, երբ երեք նախագահները հեռանան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատերազմ հաղթեցինք, ինչ-որ մի տեղ նախագահ էր, բայց այս երկուսի կառավարման ընթացքում ի՞նչ առաջընթաց էր ապրել Հայաստանը»:

Նա հավելեց, որ երբեք չի համարել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տարբեր մարդիկ են. «Մի’ մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահն է եղել եւ արդեն ձեւավորել է իր թիմը: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031