Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Դասեր տալու ժամանակը չէ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 14:21

«Դասեր տալու ժամանակը չէ, մանավանդ նրանց համար, ովքեր դասերը դեռ չեն սովորել, դասեր սովորելու ժամանակն է»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն էր հայտնել, որ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին միացել է նաև ՀՅԴ-ն:

Պարոն Ռուստամյանը մի շարք իրողություններ օրինակ բերեց, որոնց պատճառով ենք գնում այդ քայլին: Առաջինը`ՀՀ-ն Արցախի հետ պարտավոր է հիշել, որ եթե ուզում ենք խաղաղություն, պիտի պատրաստ լինենք պատերազմի:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ այս գործընթացների մեջ ենք դեռ 1994-ից ու ասաց. «Այս իրավապայմանագրային մակարդակով հարցը լուծվել է 1994-ին: Այս բացահայտումը նոր, չդադարող ջղաձգումների ալիք է բարձրացրել: Հանգստացեք հարգելիներս, սա փաստ է, իրողություն: Մենք այն ժամանակ էլ ընդդիմություն էինք, երբեք ընդվզում չենք արել: Սա մեզ և դաշնակցականների համար անվտանգության հարց է: Ոչ թե պրիմիտիվ անվտանգության, անվտանգությունը միայն փամփուշտի քանակը չէ, հազար ու մի գործոններ կան»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գերադասեց խոսել իր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության անունից և հայտարարեց, թե կողմ է պայմանագրին:

Ելույթը սկսեց միֆերից ու առասպելներից, հասավ մինչև «Նաիրիտի» շահագործում ու շեշտեց, թե միֆերով ու առասպելներով ցանկանում են շփոթեցնել մարդկանց: Նա հավաստիացրեց, որ պայմանագրին միանալով հսկայական ու երկարաժամկետ ռեսուրս ենք տալիս մեր ժողովրդին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031