Օրերս ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը խիստ բորբոքվել էր, երբ ԱԺ մուտքի մոտ բռնացրած ակտիվիստները բղավել էին՝ «Եթե կողմ քվեարկեք, ուրեմն դավաճան եք»: Ի պատասխան՝ պարոն Կարախանյանը բարկացած ասել էր՝ «Նենց կապտակեի քեզ: Դու գիտե՞ս խորհրդային տարիներին ոնց եմ պայքարել»:
Ավելի ուշ ԱԺ միջանցքում էլ պարոն Կարախանյանը բարկացած բողոքում էր, թե ո՞նց կարող էին իրեն դավաճան կոչել, իր կենսագրությանը ծանոթ չեն:
Այսօր դարձյալ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ ակտիվիստները նույն տոնայնությամբ պարոն Կարախանյանի հետեւից գոռացին՝ «դավաճա՛ն»: Նա ձեռքը ցուցարարներին պարզած ինչ-որ բան ասաց ու շտապ-շտապ մտավ ԱԺ՝ անտարբեր լինելով ցուցարարներից մեկի խնդրանքին, որ «Ստեփան Զատիկյանի տղան ձեզ բան էր ուզում փոխանցել, մի րոպե կգա՞ք»:
Հետո ցուցարարները բղավեցին. «Այ ըտենց փախեք, հարճե՛ր: Կրեմլի հարճերն են, մարդ չեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ի՞նչ էր ուզում փոխանցել Վազգեն Կարախանյանին՝ նա պատասխանեց, որ այս մի քանի օրվա ընթացքում բաց նամակով կփոխանցեն՝ կկարդանք:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Կարախանյանը վստահեցրեց, որ չէր ուզում նիստից ուշանալ, դրա համար արագ մտավ ներս: Ավելին՝ պարոն Կարախանյանի մոտ չի մարել ցանկությունը՝ ապտակելու ցուցարարներին՝ իրեն ամոթանք տալու եւ դավաճան ասելու համար: Նրա խոսքերով՝ «Ես հիմա էլ եմ ասում՝ մեծ սիրով կապտակեի՝ ինձ ամոթանք տալու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հազիվ էլի, սրանց նմաններն եմ մեր «ընտրյալները» : Բաններս բուրդ է, պարոնայք :
Ինչպես տեսնում եմ, ետմ-ին անդամակցելու որոշումը դեռ ուժի մեջ չմտած, սովետական գրաքննությունը արդեն գործում է ձեր կայքում: