Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Մեզ դրել են փակի տակ, որ «լևի» չգնանք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 14:11

«Մենք նման ենք սիրառատ կնոջ, որը օրվա կեսը մի տղամարդու է սիրո հավատարմության երդում տալիս, հաջորդ կեսը` նրա հակառակորդին: Ուստի փակում են այդ կնոջը, որ լեւի չգնա: Մենք այդ վիճակում ենք»,-այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հայտարարեց, թե «դեմ» են քվեարկելու «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին ու նկատեց. «Լավ օրից չէ, որ այսօր մեր սահմանին ռուս զինվոր է կանգնած և ռուսական ռազմական բազա ունենք»:

Ռուբեն Հակոբյանը, շարունակելով մտահոգությունների շարքը, նշեց, թե Ադրբեջանն իր չեզոք վիճակով շատ ավելի շահեկան վիճակում է: Այնուհետև շեշտեց, թե գուցե բանավոր պայմանավորվածության արդյունքն է այս անդամակցությունը: Ու հեգնեց. «Գուցե բանավոր երդում են տվել իրար չդավաճանելու, հոտնկայս էլ մի բաժակ են բարձրացրել, բայց որևէ միջազգային նորմ չգիտեմ, որտեղ նշվի, որ հոտնկայս դերումն ավելի գերակա է»:

Պարոն Հակոբյանը ԱԺ ամբիոնից բոլորին կոչ արեց «չապակողմնորոշել մարդկանց և խղճի մտոք» քվեարկել»:

Ելույթի ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին հորդորեց. «Ձեր դիրքերը ապահովեք Ձեր խմբակցության մեջ և խորհուրդներ մի տվեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031