Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Ոչ իշխանական ուժերին չի հետաքրքրում, թե Հայաստանը ուր է գնում»

Դեկտեմբեր 04,2014 14:05

«Եվրասիական տնտեսական միություն անդամակցությամբ հիմք է դրվում, որ մեր Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- այսօր` դեկտեմբերի 4-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա համոզված է, որ ԵՏՄ-ն ոչ մի լավ բան չի կարող տալ Հայաստանին, մանավանդ, այն դեպքում, երբ նրա անդամ երկրների հետ Հայաստանը ոչ մի սահման չունի. «Մեր միակ ճանապարհը եղել է Իրանը եւ Վրաստանը, եւ այսօր շուտով դրանից էլ կզրկվենք կամ էլ խնդիրներ կունենանք: Արդեն իսկ խնդիրներ ունենք, որովհետեւ երբ Պուտինը գնաց Թուրքիա, այնտեղ խոստացավ, որ ներդրում կանի՝ ատոմակայան կկառուցեն»:

Պարոն Միքայելյանը համարում է, որ ոչ իշխանական ուժերին չի հետաքրքրում, թե Հայաստանը ուր է գնում. «Իրենց հետաքրքրում է, թե ռուսական թագը ո՞ւմ գլխին կդնեն, կմնա՞ Սերժ Սարգսյանի գլխին, թե՞ նրանցից որեւէ մեկը կվերցնի: Այսօր ես մեծ վտանգ եմ տեսնում, որ մենք բռնել ենք այս ճանապարհը, քանի որ մենք ընդհանրապես մեկուսանալու ենք աշխարհից, Ռուսաստանի հետ էլ, բնականաբար, ճանապարհ չունենք»:

Անդրադառնալով անվտանգության խնդրին` նա նշեց, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. «Այս տարիների ընթացքում մենք պետք է կարողանայինք համախմբվել, երկիրը տնտեսական առումով զարգացնել: Բանակը հզոր է հենց տնտեսությամբ եւ հավատով, որը մենք այսօր չունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031