Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքում են «Նաիրիտի» աշխատակիցները. «Մի ամսվա մեջ ի՞նչը փոխվեց, որ մեր պարտքերը այլեւս չեն մարելու»  (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 13:48

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց 18 աշխատավարձերը եւ դադարեցնել աշխատանքային պայմանագրերի լուծարման վերաբերյալ ծանուցագրերի տրամադրման գործընթացը:

Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ օրերս «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ նախարարը հրահանգել է կրճատել գործարանի աշխատակիցների թիվը եւ նվազեցնել աշխատավարձերի ծավալը: Գործարանի աշխատակիցներն արդեն սկսել են ծանուցագրեր ստանալ այն մասին, որ փետրվարի 6-ից լուծարվելու է իրենց հետ կնքած աշխատանքային պայմանագրերը, եւ միայն 500 հոգու հետ աշխատանքի պայմանագրեր կկնքվեն:

Cuyc_Nairit_1 Cuyc_Nairit_3

«Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանն այսօր ցուցարարներին ուղղված իր խոսքում նշեց, որ իրենք միշտ սպասել են, որ մի օր «Նաիրիտը» պետք է աշխատի. «Մեր խնդիրն է, որ «Նաիրիտը» աշխատի եւ աշխատավոր ժողովուրդը ստանա իր աշխատավարձը»: Նա նշեց, որ աշխատակիցներին խոստացել են, որ մինչեւ տարեվերջ պետք է բոլորի աշխատավարձերը մարվեն, սակայն նոյեմբերի 18-ին իրենց հայտարարում են, որ նաիրիտցիների պարտքը չի մարվելու: Իսկ ահա նախարարի հետ հանդիպելուց հետո էլ արդեն պարզ էր դարձել, որ իրենց աշխատավարձերն ամբողջությամբ չի մարվելու, միայն հաջորդ շաբաթ են ստանալու մեկ ամսվանը, եւ մյուսն էլ մինչեւ դեկտեմբերի 20-ը եւ վերջ:

«Այդ հայտարարությունից հետո մենք շոկի մեջ ընկանք, հիպնոսի մեջ ընկանք: Մենք այդպես էլ չհասկացանք, եթե մեկ ամիս առաջ բոլոր իրավական հիմքերը կային մեր պարտքը մարելու, մի ամսվա մեջ ի՞նչը փոխվեց, որ մեր պարտքերը չմարվեն»:

 

Նաիրիտցիներից 7 հոգի այսօրվա ընթացքում հանդիպելու են նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ եւ ներկայացնելու են իրենց պահանջները՝ մարել բոլորի աշխատավարձերը, եւ դադարեցնել աշխատանքային պայմանագրերի լուծարման վերաբերյալ ծանուցագրերի տրամադրման գործընթացը: Հրաչ Թադեւոսյանի խոսքով, ծանուցագրերի գործընթացը ցույց է տալիս, որ գործարանը տանում են դեպի սնանկացման եւ այդ դեպքում իրենց 18 ամսվա աշխատավարձերը չեն ստանա եւ միայն 6 ամսվանը կստանան:

Նրանք դեռ սպասում են, իսկ այդ ընթացքում աշխատակիցներից Շահեն Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե ինքը խոսել է միջազգային իրավաբանի հետ եւ պարզ է դարձել, որ գործարանի մի հոսքագիծը աշխատում է Չինաստանում եւ դրանից ստացած եկամտի 40 տոկոսը գալիս է Հայաստան. «Ինչո՞ւ է կառավարությունն այն ուտում, այդ 40 տոկոսը բավարար է, որ մեր աշխատավարձերը մարեն»:

«Նաիրիտի» մյուս աշխատակիցների բողոքները՝  տեսանյութերում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031