Այսօր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ դարձյալ բողոքի ցույց էր՝ ընդդեմ ԵՏՄ անդամակցության:
Ցուցարարները ամոթ ու դավաճան էին գոռում բոլոր այն պատգամավորներին, որոնք ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ են արտահայտվել:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին ցուցարարները հարցրեցին դուք է՞լ եք կողմ քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը: Նա ոչինչ չպատասխանեց: Ցուցարարները նաեւ նկատողություն արեցին պատգամավորին, որ ծխախոտով է մտնում ԱԺ. «Սիգարետով մի՛ մտեք, օրե՛նք եք խախտում»:
Ըստ ցուցարարների, գոնե Ռազմիկ Զոհրաբյանը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ քաղբանտարկյալ է եղել՝ ընդդիմանա ԵՏՄ անդամակցությանը. «Ինչի՞ դեմ են իրենք պայքարել, ոչ մի բանի՞, ո՞նց կարող են ձայն չհանել, զարմանալի է»:
Կարդացեք նաև
Ցուցարարների ամոթանքներին չպատասխանեցին նաեւ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը:
Երբ փորձում էր ներս մտնել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ ցուցարարները «ամոթ» գոռալուց հետո հարցրեցին՝ «Դուք պատգամավո՞ր եք, կներեք»: Նա պատասխանեց՝ այո: Ցուցարարների հարցին՝ «բա ինչի՞ ձեզ չենք ճանաչում»՝ նա նետեց, թե «Իհարկե, ձեզ է ամոթ, որ դուք ձեր պատգամավորին չեք ճանաչում»:
Ցուցարարներն էլ հետեւից բղավեցին՝ «Չենք ճանաչում, որովհետեւ ավազակ եք, պատգամավոր չեք»:
Ռուբեն Սադոյանը չպատասխանեց նրանց հարցին ՝ ԵՏՄ պայմանագրին կո՞ղմ է քվեարկելու, թե՞ կողմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս խմբի արածը ոչ թէ գաղափարական համոզմունք է, այլ կլոունություն ‘ համեմված գռանտակերությամբ))))))