Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջադեպ ԱԺ-ում` Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ. «Դուք ռուսերեն չե՞ք հասկանում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 13:17

«Այս ամբիոնից հնչեց մի վտանգավոր հայտարարություն, թե Արցախը Հայաստան չէ: Վտանգավոր հայտարարություն էր. այդպիսով սեպ եք խրում մեր մեջ»,-այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: Այնուհետև շարունակեց. «Մենք ԵՏՄ պայմանագրին միանալով` անտեսել եք Արցախի հանրապետությունը: Դուք դեռ ստորագրեք փաստաթուղթը ու տեսեք` ինչ պարտադրանքների ներքո ենք հայտնվելու»:

Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը ռուսերենով ներկայացրեց ռուս մտավորականներից մեկի մտահոգությունները ռուսական իրականության մասին, որտեղ, մասնավորապես նա ասում էր, որ իրենք և բոլորը անպաշտպան են ռուսական իշխանությունների առաջ և երկիրը գտնվում է խավարի մեջ:

Դահլիճից ՀՀԿ-ական պատգամավորները միջամտեցին, թե ինչու է Զարուհի Փոստանջյանը ռուսերեն ելույթ ունենում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց. «ԵՏՄ-ի լեզվով է խոսում»: Գալուստ Սահակյանը հորդորեց հանգստանալ, Զարուհի Փոստանջյանին էլ զգուշացրեց, թե լեզվի մասին օրենք է խախտում, ուստի եթե ռուսերեն ելույթ էր ունենալու, գուցե մեկ օր առաջ զգուշացներ, որ թարգմանիչ հրավիրեին:

Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց. «Դուք ռուսերեն չե՞ք հասկանում» ու շարունակեց. «Շուտով այս ամբիոնից դուք էլ եք շարունակելու խոսել ռուսերեն` լրացնելով մաքսային միության փաստաթղթերը ռուսերեն»:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, թե մեզ բռնակցել են այդ միությանը ու նկատեց, որ այս խորհրդարանը չի գիտակցում, թե սա ուր է մեզ տանելու ու նշեց, թե սրա պատճառն այն է, որ չունենք ազգային օրակարգ:

Այնուհետև դիմելով ՀՅԴ-ին ասաց. «Ցավում եմ, որ իմ շատ սիրելի դաշնակցականները նույնիսկ չեն կարողանում ձևակերպել մեր ազգային ծրագիրը: Մենք այսօր մեր քսան տարիների ձեռք բերած երկաթյա շերեփը փոխարինում ենք թղթե շերեփով: Ցավս այն է, որ այս ամենին միացել է նաև Դաշնակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031