Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը՝ ցուցարարին. «Համբալի մեկը, գլուխդ վրիցդ կպոկեմ, այ ոչխար» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 12:53

Այսօր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ դարձյալ բողոքի ցույց էր՝ ընդդեմ ԵՏՄ անդամակցության: Ցուցարարները ամոթ ու դավաճան էին գոռում այն պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտվել այդ պայմանագրին:

Նախորդ ցույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը տհաճ բանավեճ էր ունեցել իրեն «ամոթ ու դավաճան» գոռացող ցուցարարների հետ: Այսօր Արամ Մանուկյանը ԱԺ-ի Բաղրամյան պողոտայի մուտքից մտավ ԱԺ: Ցուցարարների խոսքերով՝ նա երեւի ամաչում է եւ «տեսնելով, որ հավաքված ենք, խուսափում է մեր հետ առերեսվել»:

Երբ փորձում էր ԱԺ մտնել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ցուցարարները նորից սկսեցին բղավել՝ «ամո՛թ, դավաճաննե՛ր, Հայաստանը վաճառողնե՛ր»: Սամվել Ալեքսանյանը ժպիտը դեմքին, որեւէ նշանակություն չտալով ամոթանքներին, արդեն մտնում էր ներս: Նա անգամ չպատասխանեց ցուցարարներից մեկի՝ Դանիել Իոաննիսյանի հարցին՝ ԵՏՄ-ն ձեր բիզնեսների վրա չի՞ անդրադառնալու:

 

cuyc_ionesyan-2

Սակայն Սամվել Ալեքսանյանը կես ճամփից հետ դարձավ, երբ լսեց իր հետեւեց «Լֆիկ» բառը. «Տո այ համբալի մեկը: Հեսա կհելնեմ գլուխդ վրիցդ կպոկեմ, այ ոչխար»: Ցուցարար Գայանե Առուստամյանը հակադարձեց, թե «համբալը դու ես, քեզ թվում ա փողերով կարաս մարդու գլուխ պոկե՞լ: Չես կարա, համբա՛լ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Օհո…Հայոց ,,էլիտան,, սպառնում է հայոց հոտին գլխատել:Տեսնես տիկ էլ են հանելու, թե* միայն գլխատելու են անգլուխ ձիավորի հոտը:Նու հնարավոր է, որ մորթու մեջ խոտ լցնեն ու կախեն սուպերմարկետներում:Պարսկական մեթոդ է էլի…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ազգի «պատգամավորը» որ այս մակարդակի լինի,ազգն էլ դա պիտի լինի՝ 1000 տարի վասալ:

  3. Արսեն says:

    Հարգելի Սամվել Ալեքսանյան… չի կարելի այդքան բարի լինեն, դուք չեք տեսնում, որ էդ համբալները օգտվում են ձեր բարությունից, հեսա ձեր գլխին կնստեն…)))..
    Ձեր մեղքն է… Մի երկու համբալի, որ տեղում պատժեիք, մնացած համբալները իրենց ավելի խելոք կպահեին…))..
    Մյուս անգամ, եթե ձեզ կվիրավորեն՝ հենց տեղում, մի երկուսի վիզը կտրեք… Համբալներին հասնում ա ..)))..

  4. Норайр says:

    Карикатура на мужчину. Карикатура на человека. Карикатура на армянина. Карикатура на политика.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031