Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված կաթնամթերքի գների բարձրացումը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 04,2014 12:37

Ինչո՞վ է պայմանավորված  կաթնամթերքի գների բարձրացումը, «Չորրորդ Իշխանությունը» պարզաբանում խնդրեց «Աշտարակ կաթ» ընկերությունից։

Ընկերությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան ասացին, որ թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ թանկացել են մթերվող կաթը, կարագը, փաթեթավորող նյութերը, էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը։

Ընկերության պարզաբանման մեջ նշված էր, թե «Աշտարակ կաթ»-ը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճը իր ռեսուրսների, որի սպառումից հետո՝ վարկերի եւ պարտքերի հաշվին։ «Կաթնամթերքի հիմնական տեսակները թանկացել են միջինը 5-10 տոկոսով։ Գների բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է։ Կցանկանայինք շեշտել, որ մեր ընկերությունը, չնայած ավելի մեծ վնասի, չի բարձրացրել կաթի գինը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ երեխաների եւ մեծահասակների պահանջարկը»,- նշված է ընկերության պարզաբանման մեջ։

Անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքին, «Աշտարակ կաթ» ընկերությունից փոխանցեցին, որ այն ազդում է գնագոյացման վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում ընկերության կուտակած վարկերը դոլարային են, դրանց դիմաց վճարվող տոկոսները փաստորեն թանկանում են։

Միեւնույն ժամանակ ընկերությունից հայտնում են, որ գնային փոփոխության պատճառները ավելի խորքային են եւ ուղղակիորեն կախված չեն վերջին օրերին արտարժույթի փոխարժեքի բարձրացումից։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031