Երեւանի Սիլիկյան թաղամասի (3-րդ գյուղ) քոթեջներում բնակվում են Բաքվից եւ Շահումյանի շրջանից փախստականներ: Փախստական թոշակառուներին կենսաթոշակի գումարը վճարում են մետաղադրամներով:
Դեկտեմբերի 4-ին թաղամասի սննդի խանութներից մեկում նախկին բաքվեցի թոշակառու տղամարդը իր կենսաթոշակի գումարը՝ 30 հազար դրամ, ցանկանում էր փոխել թղթադրամների հետ: Խանութի տերը 100 հատ 100 դրամանոցը փոխանակեց, սակայն 100 հատ 200 դրամանոցները չփոխեց, ասելով, որ իր փոքր խանութում այդքան թղթադրամ չկա: Թոշակառուն ասաց, որ այդ թաղամասի այլ թոշակառուներին թոշակի գումարը վճարում են ավելի ցածր արժեքի մետաղադրամներով:
-Մետաղադրամը մեզ են տալիս, մեծ փողերը՝ օլիգարխներին,-տխուր ժպիտով ասաց բաքվեցի փախստականը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ