Նոյեմբերի 29-30-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվեց Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի հավաքականը մեկնեց մրցաշարին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մեր ընտրանու տասնիննը անդամներ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որին այս տարի մասնակցեց 22 պետություն։ Ֆեդերացիայի 4 մարզիկներ Վահագն Հակոբյանը, Էդիկ Հարությունյանը, Արամ Սիմոնյանը և Դավիթ Կարապետյանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն։
Մեր մյուս մարզիկները զբաղեցրեցին երկու երկրորդ և յոթ երրորդ մրցանակային տեղեր։ Ինչպես միշտ, այս անգամ ևս մարզիկների բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել է Կիոկուշին-կան կարատ-դո համահայկական ֆեդերացիան, ինչպես նաև իր աջակցությունն է ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը։