Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկապարտեզները չեն վերահսկվում». «Ա1+»

Դեկտեմբեր 04,2014 12:20

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքին, շեշտում է, որ անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն համապատասխան մարմինները դեռևս չեն տվել պատճառաբանությունը, թե երեխաները ինչից են թունավորվել։ Նա հիշում է ամիսներ առաջ մանկապարտեզներին մատակարարված փտած հավի մսի դեպքը, որի պարագայում եւս մինչ օրս կան շատ չբացահայտված հանգամանքներ։

«Պատկան մարմինները ծածկադմփոց են անում, մեր հարցմանը ի պատասխան նշում են, որ ամեն ինչ լավ է, չի եղել դեպք, երբ պատկան մարմինները մտնեն որևէ մանկապարտեզ և ստուգայցերի ժամանակ ինչ-որ բան հայտնաբերեն, չնայած որ մանկապարտեզում առկա թերությունները, սկսած սննդի որակից, բազմաթիվ են»։

Բանախոսի հավաստմամբ՝ այսօր մանկապարտեզների առջև դրված է ունենալ տեղափոխման և պահպանման պայման, իսկ եթե այս երկու պայմանը պահպանվի, ապա նման դեպքերի ականատեսը չենք լինի. «Էն , որ ծածկադմբոց ա տեղի ունենում, դա ակնհայտ է, Առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե հավանաբար թունավորումը եղել է սննդամթերքից, բայց նրանք չեն նշում, որ առավոտյան երեխաները կերել են կաթնաշոռ և չորս օր շարունակ կերել են նրբերշիկ»,-շեշտում է Բաբկեն Պիպոյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031