Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հո տասը տարի շարունակ իշխանություն է եղել, ինչո՞ւ է այդ մասին «արխիվներից» տեղեկանում. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 04,2014 12:16

Արմեն Ռուստամյանը նախօրեին տարավ-բերեց, թե բա չեք ասի՝ ուսումնասիրել եմ արխիվներն ու պարզել, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել դեռեւս 1994 թվականին, եւ այդ փաստաթղթում շատ ավելի ստորացուցիչ ու ամոթալի կետեր կան։

Նպատակը հասկանալի է, չէ՞։ «Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, այդ փաստաթուղթը 20 տարի առաջ է ստորագրվել, մենք նույնպես մեղավոր չենք՝ հիմա մեզանից «հասնում է» ընդամենը արձանագրել վաղուց կատարված իրողությունը»։

Այ ձեր տունը շինվի, ենթադրենք՝ շարքային քաղաքացիները տեղյակ չեն, որ արդեն 20 տարի է՝ Հայաստանը «Մաքսային միության անդամ է», բայց ՀՅԴ-ն հո տասը տարի շարունակ իշխանություն է եղել, ինչո՞ւ է այդ մասին «արխիվներից» տեղեկանում։

Կամ եթե իսկապես 20 տարի առաջ այդպիսի փաստաթուղթ է ստորագրվել, հիմա այս «շուխուռներն» ինչի՞ համար են։ Թե՞ ՀՅԴ-ն ուզում է հերթական անգամ հիմարացնել ժողովրդին ու միաժամանակ «ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ»։

Հայաստանում այդ տրյուկներին վաղուց չեն հավատում։ Մանավանդ՝ եթե դրանց հեղինակը Դաշնակցությունն է, որի գործունեությունը, գոնե վերջին 25 տարիներին, բոլորի աչքի առաջ է եղել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031