Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաղած հուշեր թեժ աշնան մասին. «սառը ցնցուղ» էլ պետք չեկավ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 04,2014 12:06

Հետաքրքիր է, որ «թեժ աշնան» մասին խոսակցությունները մի տեսակ կտրուկ դադարեցին:

Պատճառը գուցե նաեւ երեկվա ձյո՞ւնն էր: Նաեւ դա, իհարկե, բայց հիմնականն այնուամենայնիվ այն է, որ աշունը պարզապես ավարտվեց: Արդեն թե՛ օրացուցային, թե՛ եղանակային առումով ձմեռ է: Ամենաիսկական: Ինչը չես ասի ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակի մասին: Հարկավ նրանք իսկապես էլ երեք ուժ են, եւ «իսկական» լինելու վերաբերյալ կասկածը վերաբերում նույն այդ եռյակի փքուն հայտարարություններին:

Ի՞նչ էին նրանք հայտարարում դեռ աշնան սկզբին: Ճի՛շտ է, հայտարարում էին, որ իշխանություններին «թեժ աշուն» են բերելու, այսինքն` մի այնպիսի վիճակ են ստեղծելու, որ իշխանություններին չի մնա այլ բան, քան թողնել-փախչելը կամ մեծահոգի եռյակ ուժերի առաջ մեղա գալով` կառավարության ու մնացյալ պետական հաստատությունների բանալիները կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան եռյակին հանձնելը: Եվ ի՞նչ:

Իսկ ոչինչ, երկու միջակ հանրահավաք արեցին, որոնց հիմնական «ինտրիգն» այն էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտասանի «իշխանափոխություն» բառը:

Հետաքրքրականն այն է, որ սեպտեմբերին, դեռ մարզային, այսպես՝ «թեժ աշնան» նախապատրաստական հանրահավաքների ժամանակ եռյակի ներկայացուցիչները շատ բարձր նոտա վերցրին: Ինչեր ասես, որ չհայտարարեցին՝ է՛լ անշրջելի գործընթաց պիտի սկսեն, է՛լ գործերի հանրահավաք պիտի անեն, երրորդը, չորրորդը:

Բայց ո՛չ եռյակի սկսած գործընթացն է մի առանձնապես երեւում, ոչ էլ ինչ-որ գործ: Գործ, որպես այդպիսին, չկա, փոխարենը կան բազմաթիվ հայտարարություններ, թե իրենք, այսինքն՝ եռյակի ուժերը, ակտիվ աշխատում են:

Եռյակի այդ «ակտիվությունը» նոր խոսք է քաղաքական տեխնոլոգիաների ասպարեզում: Եվ այն կարելի է բնորոշել որպես «թաքնված ակտիվություն»: Եվ այդ, այսպես ասած, «թաքուն ակտիվությունը» փորձ է արվում հրամցնել որպես «համաժողովրդական շարժման շտաբների (այսուհետ՝ ՀՇՇ, չշփոթել ՀՀՇ-ի հետ) բացում՝ մարզերում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031