Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձինք ցանկություն ունեն սեփական գործը հիմնել

Դեկտեմբեր 04,2014 11:52

Ամփոփվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ անցկացված իրավական թեմաներով դասընթացը հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ծրագրին մասնակցում էին 18-35 տարեկան 25 հաշմանդամություն ունեցող անձինք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող Խաչիկ Զաքարյանը նշում է, որ ծրագրի անհրաժեշտությունը կար։ Սեմինարների ընթացքում իրավական թեմաներին զուգահեռ տրվում են նաև բիզնես գիտելիքներ, ծանոթացնում էին կառավարման, ինքնակենսագրություն (CV) գրելու հմտություններին։ Անցկացվել են ինտերակտիվ դասընթացներ մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցողների սոցիալական իրավունքների մասին, մասնակիցները ծանոթացել են հաշմանդամության հիմնախնդրին առնչվող ՀՀ օրենսդրությանը, տեղեկացել են այն կառույցների մասին, որտեղ կարելի է ծրագրեր ներկայացնել և ստանալ ֆինանսավորում։

Ընդ որում, ծրագրի մասնակիցներից ոմանք ունեին հետաքրքիր գաղափարներ և սեփական աշխատանքը հիմնելու մտադրություն։ Մասնավորապես, նրանցից մեկը հաղորդումներ, հոլովակներ է մոնտաժում՝ այդպիսով վաստակելով իր գումարը։ Մյուսն ասեղնագործում է՝ վաճառքի հանելով իր ձեռքի աշխատանքները։

Խաչիկ Զաքարյանը նկատում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց բարձրացրած խնդիրները հիմնականում վերաբերում են միջավայրի անմատչելի լինելուն, թեև վերջին շրջանում այդ հարցի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031