Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավագ խորհրդական, 2007-2010 թվականներին Ստամբուլի ամենահայտնի հայկական պարբերականի` «Ակոս»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած Էթյեն Մահչուփյանը պնդում է, որ իշխող կուսակցության շարքերում կոռուպցիայի առկայության մասին շարքային թուրքերի պատկերացումները այնքան էլ անհիմն չեն: Այս մասին Մահչուփյանը հայտարարեց երեքշաբթի երեկոյան թուրքական NTV հեռուստաընկերության եթերում:
«Դեռ մինչև [վարչապետի] խորհրդական դառնալը ես ասել եմ, որ Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը վստահ է` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ անդամներ կոռումպացված են: Իրականությունը չի փոխվում, երբ խորհրդական ես դառնում: Եթե ոմանց թվում էր, որ ես ճշմարտությունը չեմ բարձրաձայնի միայն այն պատճաոով, որ վարչապետի խորհրդական եմ դարձել, ապա այդ մարդիկ սխալվում էին», – նշել է Մահչուփյանը:
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում