Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Գայանե Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև
Պետություն կոչվածի փոքրիկ մոդել`որձահայ: