Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու իր նախաձեռնությամբ՝ փորձում էր լյուստրացիա անել։
– Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեկ տարի շրջանառության մեջ է լինելու այդ փաստաթուղթը։ Հնարավո՞ր է՝ այդ մեկ տարվա ընթացքում պատգամավորները փոխեն իրենց տեսակետներն այս հարցի շուրջ ու միանան նախագծին։
– Շատ բարդ է ասել, որովհետև մենք գտնվում ենք շատ դինամիկ իրավիճակում, որովհետև Հայաստանի ներքաղաքական խնդիրներն էական արտաքին քաղաքական շերտ ունեն։ Դրա համար դժվար է ասել, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կկատարվի Ռուսաստանում, և ինչ փոփոխություններ կլինեն Հայաստանում։
– Ուզում եք ասել՝ Ռուսաստանում կատարվող փոփոխությունների՞ց է կախված, թե ինչ կկատարվի մեզ մոտ։
Կարդացեք նաև
– Իհարկե, մեզ մոտ իշխանություններն արդեն շատ վաղուց ձևավորվում են Ռուսաստանում՝ Կրեմլում։ Հետաքրքիրն այն է, որ հիմա ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունն է ձևավորվում Կրեմլում։
– Նկատի ունեք եռյակի՞ն։
– Այո՛, նկատի ունեմ եռյակին։
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում