Զրուցեցինք ՀԱԿ պատգամավոր, նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ, ով 1990-1995 թվականներին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել եւ պետք է որ տեղյակ լիներ, թե 1994 թվականին այսօրվա ԵՏՄ-ն հիշեցնող ինչ պայմանագիր է ստորագրվել։
Պարզվեց՝ Մանուկյանը տեղյակ է եղել այդ պայմանագրից, սակայն չցանկացավ մեկնաբանել, թե ինչու ավելի վաղ չէր բարձրաձայնում։ «Այդ պայմանագիրը կա, բայց չի գործում»,- հակիրճ ասաց պարոն Մանուկյանը՝ խուսափելով պատասխանել մեր այն հարցին, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԵՏՄ-ին կողմ լինելը կապ ունի 1994 թվականին կնքված պայմանագրի հետ։ ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենք հայտարարությամբ հանդես կգան։
Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի պատրաստել տեքստը, ուստի խմբակցության անդամ պատգամավորները չգիտեն՝ ինչպես պատասխանել։
Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում