Լրահոս
Օրվա լրահոսը

Անանիա Մաղաքյան. «Քո աչքերը»

Դեկտեմբեր 04,2014 10:39

Քո աչքերին նայելիս,

Հոգուս սարսուռ է պատում,

Քո աչքերը՝ նայելիս,

Սիրտս թրթիռ է ծորում:

 

Քո աչքերը հուզվելիս,

Ծով արցունք են արձակում,

Քո աչքերը՝ հուզելիս,

Իմ անցյալն են ետ բերում:

 

Քո աչքերը ժպտալիս,

Ողջ աշխարհն են երերում,

Քո աչքերը պարելիս,

Բյուր մանկանց են օրորում:

 

Քո աչքերի երկունքից,

Ողջ աշխարհն է մայրանում,

Քո աչքերի խաղերից,

Քար սրտերն են բաբախում:

 

Քո աչքերի ցոլքերից,

Ցամքած արտերն են ջրվում,

Քո աչքերի կրակից,

Հոգիներ են հրդեհվում:

 

Քո աչքերի օրորից,

Մանուկներն են քուն մտնում,

Քո աչքերի քնքշանքից,

Հազար սրտեր են հալվում:

 

Քո աչքերի հմայքից,

Քնած աչքերն են զարթնում,

Քո աչքերի շողերից,

Աղջիկներն են հարսնանում:

 

Քո աչքերի հայացքից,

Դավաճանն է փոշմանում,

Քո աչքերի սարսուռից,

Թշնամին է հեշտ ծնկում:

 

Քո աչքերը մարելիս,

Շուրջը մթով է պատվում,

Դրանք՝ հավերժ փակելիս,

Կյանքը սգով է լցվում…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031