Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ընկերությունները դոլար են կրել Հայաստանից. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2014 10:32

Երեկ ֆինանսական շրջանակներում տեսակետ էր շրջանառվում, որ դրամի կուրսի վայրէջքի հիմնական պատճառն այն է, որ ռուսական խոշոր ընկերությունները ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո Հայաստանում մեծ քանակությամբ դոլար են գնել, եւ ռուսական բանկերն իրենց դոլարային կապիտալը տեղափոխում են Մոսկվա։

Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, նման գործոն կարող է լինել, սակայն դրա ազդեցությունը չափազանցված է։ Նա դոլարի թռիչքի 3 հիմնական պատճառ նշեց։

«Դոլար քիչ է գալիս, սա առաջին պատճառն է, երկրորդ պատճառը՝ որ ռուսական բանկերը սանկցիաների հետեւանքով չունեն կանխիկ դոլար ստանալու հնարավորություն, այստեղ կանխիկ են առնում եւ տեղափոխում են Ռուսաստան։ Երրորդը՝ շատ բանկերում պահուստները ռուբլով են պահվում, ռուբլին արժեզրկվում է, ստիպված՝ դրանք պետք է դոլար առնեն, որպեսզի պահեն իրենց հաշվեկշիռը, եւ արդյունքում ստացվում է այս «կաշան»»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031