ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի
լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում,
Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից
դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս,
Գավառ-Մարտունի, Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին,
ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն