Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանում սիգի որսն արգելված է, բայց լավ էլ որսում են

Դեկտեմբեր 04,2014 18:00

«Սեւանի սիգ, Սեւանի իսկական սիգ». այսպես են գովազդում
իրենց ապրանքը Երեւանի փողոցներում ու բակերում սիգ վաճառողները:
Մաշտոցի փողոցում այսպիսի մի առեւտրական մեզ վստահեցրեց՝
«Մարտունեցիներից եմ առել, իսկական սիգ ա»: Իսկ երբ ասացինք՝
Սեւանում սիգի որսն արգելված է, առեւտրականը խոսքը փոխեց. «Հա լավ,
Ջերմուկի լճերի սիգն ա, բայց ոչ մի բանով Սեւանից չի տարբերվում»:

Սեւանի՞, թե՞ Ջերմուկի սիգ. սպառողը չի կարող տարբերել, թե որտեղի սիգն է. մասնագետներն ասում են՝ անգամ իրենք են դժվարությամբ պարզում սիգի «ծագումը»:
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը վստահեցնում է. «Սեւանի սիգ է, ու չնայած սիգի որսն արգելված է, միեւնույն է՝ մեծ քանակությամբ որսում են, ու բակերում հանդիպող սիգը, հավաստիացնում եմ, հենց Սեւանինն է»:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031