Լույս է տեսել Համլետ Միքայելյանի «Գեղեցիկը եւ մաթեմատիկան» գիրքը: Աշխատանքը հրատարակության է երաշխավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Հատորը բաղկացած է երեք գլխից, առաջին երկուսը նվիրված են մաթեմատիկական գեղեցիկի հատկանիշների ուսումնասիրությանը: Երկրորդ գլխում առանձին դիտարկվում են մաթեմատիկական գեղեցիկի համաչափության, համեմատության, ռիթմի եւ ներդաշնակության հատկանիշները:
Հաջորդ գլխում արվեստում մաթեմատիկայի կիրառության ավանդական ոլորտների՝ կերպարվեստի, ճարտարապետության եւ երաժշտության հետ միասին դիտարկվում են խաչքարային հորինվածքներում, շախմատում եւ գրականության մեջ մաթեմատիկայի եւ մաթեմատիկական գեղեցիկի հատկանիշների առանձին կիրառություններ…
Հավելենք, որ գրքի հեղինակը՝ Համլետ Միքայելյանը, աշակերտել է նշանավոր մաթեմատիկոս Ա. Կուրոշին: Նա հեղինակ է 7-9-րդ դասարանների հանրահաշվի դպրոցական եւ բարձրագույն հանրահաշվի բուհական դասագրքերի, մենագրությունների, 150-ից ավելի գիտական ու գիտամեթոդական աշխատանքների, մանկավարժական համալսարանի պրոֆեսոր է, ամբիոնի վարիչ, դեկան, կառավարման խորհրդի նախագահ, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի հիմնադիրը:
Համլետ Միքայելյանն ունեցել է նաեւ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Նկարիչների միությունում:
«Առավոտ» օրաթերթ
3.12.2014
Գիրքը որտեղի”ց կարող եմ վերցնել։