Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Հայաստանում առաջին անգամ ինքնատիպ շոու կկայանա: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչ Wellbeing ընկերության ներկայացուցիչ Լեւոն Սարգսյանը, համերգին եւ պարային շոու ծրագրին կմասնակցեն Ռոք ընդ Ռոլլ-ի եւ Բուգի Վուգիի աշխարհի չեմպիոններ, Յանիի նվագախումբը, մեր հայրենակից դուդուկահար Կամո Սեյրանյանն ու ամերիկացի բլուզմեն Հարրի Լին: Լեւոնը հավաստիացրեց, որ նման բացառիկ շոու հայաստանցիներն առաջին անգամ են վայելելու:
«Առավոտ» օրաթերթ
3.12.2014