Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Հայրիկյանին. «Իսկ ինքն ինչի՞ ձագ է, երբ 94-ին նույն ԳԽ-ում էր, որը վավերացնում էր դա»

Դեկտեմբեր 03,2014 23:30

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ բացահայտել էր, որ դեռեւս 1994-ին Հայաստանը ստորագրել է Տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր ՌԴ-ի հետ, որտեղ ավելի լուրջ պարտավորություններ է ստանձնել, քան ԵՏՄ-ի պայմանագրով:

Այդ առնչությամբ Հրանտ Բագրատյանը վստահեցրել էր, որ այդ երկու պայմանագրերի միջեւ սար ու ձորերի տարբերություն կա: Նա համաձայն չէր, որ նախորդ պայմանագիրն ավելի խիստ է եղել, քան ԵՏՄ-ի պայմանագիրը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ իսկապես սար ու ձորի տարբերություն կա այդ երկու պայմանագրերի միջեւ. «Նրանով ավելի դաժան պարտավորություններ կան, օրինակ, Հայաստանը պարտավորվել է մեր երկրում ռուբլու գոտի ստեղծել: Դա ավելի խիստ պարտավորություն է, քան բազմարժութային համակարգը, որն առաջարկվում է ԵՏՄ-ի պայմանագրով: Կամ համաձայնեցումը ոչ միայն հարկային, մաքսային ոլորտում, այլ նաեւ արտաքին առեւտրի ոլորտում, այսինքն, ըստ նախորդ պայմանագրի,որեւէ երրորդ երկրի հետ քո առեւտուրը պիտի բացառապես պայմանավորես դրանով: Այնքան շատ են պարտավորությունները, ճիշտ է, դեռ գործնական չի եղել, բայց հիմքերն այդ ժամանակ են դրվել: Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր դրան գնացին: Ես մեղադրում եմ նրանց, ովքեր այդ ժամանակ կայացնելով այդ որոշումը կամ ներգրաված լինելով այդ որոշման մեջ՝ այսօր դեմ են արտահայտվում այդ որոշմանը, դեռ ավելին, վիրավորական արտահայտություններ են անում: Նույն Պարույր Հայրիկյանը, որ անկախության համար այդքան  պայքար մղած մարդ է, այդ իր վիրավորական արտահայտությունների համատեքստում հարց է, չէ՞ առաջանում՝ իսկ ինքն ինչի՞ ձագ է, երբ 1994-ին նույն Գերագույն խորհրդում էր, որը վավերացնում էր դա: Այսքան ժամանակ լսե՞լ եք,որ ինքը դեմ դուրս գար դրան»:

Հիշեցնենք, որ երեկ Պարույր Հայրիկյանը ԵՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկողներին ասել էր, որ կարող են ամրագրել, որ իրենք «իշի քուռակ» են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Երկաթյա տրամաբանություն է, գոնե Հայրիկյանը սրա շնորհիվ սկսի խոսելուց առաջ մտածել:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ՝ բոլորը գիտեն,որ ՅՀԴ-ը մի՛շտ ռուսամետ կուսակցություն է(ր):

    Երկրորդ՝ 1994 թ.-ի Հայաստանը 2014 թ.-ի Հայաստանը չէ՛: 1994 թ.-ի հայ-ռուսական հարաբերությունները շա՛տ ավելի ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ էին,քան այսօրվա վասալային կախվածությունը Ռուսաստանից:

    Երրորդ՝ 1994թ. -ին Հայաստանը պատերազմի (ու քաղցի) մեջ էր:

    Չորրորդ՝ ՅՀԴ-ը Ի՞ՆՉՈՒ է 1994 թ-ի փաստաթղթի մասին «հիշել» 20 ՏԱՐԻ հետո:

  3. Գեւորգ says:

    Որպիսզի հասկանանք որն է ճիշտ, ենթադրենք ԵՏՄ – ն մերժում ենք ու հաշվենք հետեւանքները, թե ինչեր կարող են բերել մեր գլխին: Իսկ որ չեն ամաչի, գոնե վարպետ Պարույրը պիտի հավատա:
    Իսկ եթե ԵՄ ու Նատա ենք ընտրում, ապա առջեւներս լիքը օրինակներ ունենք արդեն – մերձբալթիկա, Բուլղարիա, մեր հարեւան Վրացիներ եւ այլն – մեզնից բեշ բեթար տակ են տվել! Այս դեպքում պիտի խոսել ոչ թե հնարավոր օգուտների մասին՝ այլ քիչ վնասների: Ճիշտ կլինի, իհարկե, որ հայտարարենք թե մենք իսկապես այդ օրհնյալ կենդանու ձագերն ենք ու խնդրենք բոլորին որ մեզ հանգիստ թողնեն – բայց երեւի բան չստացվի: Մեկն ու մեկը պիտի հեծնի, ճարը չկա: Իսկ ամենավատն այն կլինի որ մեկս այս ասի մյուսը այն – որն էլ հիմա անում ենք …

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      «Քիչ վնասը» այն է լինելու,որ Հայաստանը մնալու է ՓԼՎԱԾ ռուբլու խորը,մութ փոսում:

      Արևելյան Եվրոպայի ԵՄ անդամ երկրները ՀՍԿԱ սուբսիդիաներ ու նոր տեխնոլոգիաներ են ստանում ԵՄ-ից:Իրենց «նվնվոցներին» մի նայեք.դա ավելի շատ փող ստանալու համար է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031