Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ի հարցով ԱԺ-ին պետք չէ ճնշել». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 03,2014 22:50

Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ԱԺ պատգամավորներին պետք չէ ճնշել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրի հարցով:

«Ռեժիմի կցորդ անունով Ազգային ժողով համախումբը պատրաստվում է  քվեարկել մի որոշում, որն արդեն ամբողջությամբ զրկելու է մեզ մեր  ինքնիշխանությունից: Բայց մենք  խուճապի չենք մատնվում, Ազգային ժողովին հատուկ ճնշելու մեթոդին էլ կողմնակից չենք: Գնալ խորհրդարանից ինչ-որ բան պահանջել կամ ճնշել, ապարդյուն աշխատանք ենք համարում, բայց բնականաբար, թույլ չենք տալու, որ այս ռեժիմը մեզ տանի նորելուկ կայսրության անդամ դարձնի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով, իրենք դեմ են ԵՏՄ-ին, բայց այդ հարցի լուծումը տեսնում են միայն ապրիլի 24-ի մեջ, «ռեժիմն առանց 100-ամյակի» շարժման պայքարով: Հիշեցնենք, որ նրանք նախաձեռնել են իշխանափոխությունը սկսել ապրիլի 24-ից ու բազմաթիվ անգամ հայտարարել են, որ այդ օրը դուրս են գալու փողոց ու չեն գնալու իրենց տներ, մինչեւ ռեժիմը չփոխեն:

Ըստ նրա, պետք չէ ԵՏՄ-ի մասին պայմանագրի կետերի մեջ խորանալ.«Այսօր մտնել մանրուքների մեջ՝ այս կետը լավ է, այն կետը վատ է գլխավոր վտանգից շեղում եմ համարում, իսկ գլխավոր վտանգը սա է՝ մեր 42.000 քկմ իրավունք չունենք հանձնել օտարին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. laura says:

    Շփոթություն առաջացնող վերնագիր եք դրել….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031